Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 17-ի N3 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի պատվավոր կոչումների և պարգևների մասին:
2.Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմիններին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
3.«Սյունիքի մարզի Կարճևանի մանկապարտեզ» հիմնարկը լուծարելու մասին:
4.«Սյունիքի մարզի Լեհվազի մանկապարտեզ» հիմնարկը լուծարելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, երկրաբանական ուսումնասիրություն կատարելու համար, հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք /սերվիտուտ/ տրամադրմանը համաձայնություն տալու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքիԼիճք գյուղի Զվար
տեղամասից սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու մասին:
7. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր և Վահրավար բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին և ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N23-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին:
8.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար, Լիճք և Կարճևան բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությունները քննարկելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, ջրային նպատակային նշանակության հողերից էներգետիկ օբյեկտի /ջրընդունիչ/ կառուցման նպատակով, կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, հողամասի տրամադրմանը համաձայնություն տալու մասին: