Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄԷ
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելուն, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի Կարճևան գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու թիվ 4 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիայի 1,35542 հեկտար հողամասը (սեփականության իրավունքի վկայական N29032017-09-0003, ծածկագիր՝ 09-051-0424-0006) փոխադրել գյուղատնտեսական հողամասերի կատեգորիա «բազմամյա տնկարկներ» գործառնական նշանակության՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին: