Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N128-Ն որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեի «Հանգիստ, մշակույթ և կրոն (այլ դասերին չպատկանող)» (08.06.01.51) «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» 4727 հոդվածից դրամական միջոցներով խրախուսել «Արևիք արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի սաներին մրցույթ-փառատոններին լավագույն արդյունքները ցուցաբերելու համար՝ համաձայն հավելվածի:
2. Ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը՝ գումարը փոխանցելով Արփիկ Հովհաննիսյանի դրամային հաշվեհամարին: