Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Համաձայնություն տալ Միավորված ազգերի կազմակերպության մասը կազմող Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքին գույքի նվիրաբերությանը` համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքը ենթակա է օգտագործման 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում վերաբնակեցված արցախցիների կողմից օգտագործման և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի կարիքները սպասարկելու համար:
3.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացմանը: