Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 22-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2018 թվականի N 22-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63 հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ ենթակետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի  թիվ 118-Ն որոշմամբ, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Մեղրի համայնքի ավագանին

                                                                որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-088-0111-0065 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<այլ հողատեսքերի>> գործառնական նշանակության 1,31134 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 196701 (մեկ հարյուր իննսունվեց հազար յոթ հարյուր մեկ) ՀՀ դրամ: 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<այլ հողատեսքերի>> գործառնական նշանակության 09-005-0730-0001 կադաստրային ծածկագրով 0,20656 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 206560 (երկու հարյուր վեց հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 128 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<այլ հողեր>> գործառնական նշանակության 09-002-0067-0003 կադաստրային ծածկագրով 0,056 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 336 000 (երեք հարյուր երեսունվեց հազար) ՀՀ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 128/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<այլ հողեր>> գործառնական նշանակության 09-002-0067-0004 կադաստրային ծածկագրով 0,105 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 630 000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 40/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության 09-002-0053-0003 կադաստրային ծածկագրով 0,09252 հա հողամասը հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 555 120 (հինգ հարյուր հիսունհինգ հազար հարյուր քսան) ՀՀ դրամ:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 5-րդ փակուղի թիվ 17 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0735-0001 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության կատեգորիայի` <<արդյունաբերական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության 0,0655 հա հողամասը պահեստարան կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 180 000 (մեկ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ:

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 5-րդ փակուղի թիվ 1/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0072-0014 կադաստրային ծածկագրով 0,07051 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 423 060 (չորս հարյուր քսաներեք հազար վաթսուն) ՀՀ դրամ:

8.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -11

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(17.72 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner