Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող. համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ հողեր» գործառնական նշանակության 0,006 հա մակերեսով հողամասը /կադաստրային ծածակագիր՝ 09-002-0045-0008-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի օբյեկտների հողեր» գործառնական նշանակության՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: