Այսօր: Երկուշաբթի, 2 Հունիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 64-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 մայիսի 2025 թվականի N 64-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՑԱԽՅԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԵՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմներում զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների նկատմամբ (համակեցությամբ բնակվող) բազմաբնակարան շենքերի կառավարման մասին օրենքի կատարման պահանջին համապատասխան գանձվող տեղական վճարի արտոնություն ընթացիկ 01.01.2025թվականից առ 31.12.2025 թվականը՝ համաձայն հավելվածի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակաման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։


Կողմ -10

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԱՐՈՒՍՅԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(33.62 Կբ) Հիմնավորում
(13.00 Կբ) Հավելված
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner