Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Արարատ Արտուշի Բունիաթյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունիսի 03-ի N 2239-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի տարածքում գտնվող՝ Արարատ Արտուշի Բունիաթյանին սեփականության իրավունքով պատկանող 09-002-0036-0005 կադաստրային ծածկագրով 0.0073 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2315604) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Ագարակ քաղաք, Գ. Նժդեհի փողոց, 1-ին փակուղի, 2/1» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021Z7UQ6MB):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: