Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդև 16-րդ հոդվածներով,  հիմք  ընդունելով համայնքի  ղեկավարի առաջարկությունը  և որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-11,  դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի ավագանին
                                                              
 
                                                     որոշում  է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 13-ի N5 նիստի օրակարգը` 
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի զարգացման 2017-2021 թվականների հնգամյա ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին: 2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: 
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին: 
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին: 
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին: 
7.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին: