Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը /համաձայն հավելվածի/:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2017թ. - 31.12.2017թ. ժամանակահատվածի համար):
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ գործառնական դասակարգման (01.01.2017թ-31.12.2017թ. ժամանակահատվածի համար):
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ հաշվետվությունը ըստ տնտեսագիտական դասակարգման (01.01.2017թ-31.12.2017թ. ժամանակահատվածի համար): 5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի կամ պակասուրդի (դեֆիցիտի) կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածի համար):
6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2017թ.- 31.12.2017թ. ժամանակահատվածի համար):
7.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: