Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 77-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2024 թվականի N 77-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՈՒ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, 48-րդ հոդվածով 4-րդ մասով և 76-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշմամբ և հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ  Է

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0734-0023 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,15532 հա մակերեսով այլ հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0706-0029 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,16689 հա մակերեսով այլ հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 5500 (հինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-037-0111-0024 և 09-037-0111-0058 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության 0,26071 հա մակերեսով խաղող և այլ հողատեսքերը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 7500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-092-0317-0022 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,10219 հա մակերեսով այլ հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 2000 (երկու հազար ) ՀՀ դրամ:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-002-0064-0118 կադաստրային ծածկագրով 0,0433 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության «պահեստարանների հողեր» գործառնական նշանակության հողամասը՝ պահեստավորման կետ օգտագործելու նպատակով, կառուցապատման իրավունքով, 10 (տասը) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 600 000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-037-0132-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,15631 հա մակերեսով այլ հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 4500 (չորս հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-037-0111-0059 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության 0,6 հա մակերեսով արոտավայր հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով, մրցութային կարգով տրամադրել` մեկնարկային վարձավճարի տարեկան գին սահմանելով 18 000 (տասնութ հազար) ՀՀ դրամ:

8. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:


Կողմ -5

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

ՎԱՆԵՍՅԱՆ ԱՆԺԵԼԱ

Դեմ -3

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐԵՎԻԿ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner