Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 7-ի N5 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ բնակավայրի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին: