Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N16 արտահերթ նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելումասին: