Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13 հունիսի 2003 թվականի թիվ 882-Ն որոշումով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության HOVER 2,4 մակնիշի 059 LL 70 պետ. Համարանիշի ավտոմեքենան օտարել դասական բաց աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 1020000 (մեկ միլիոն քսան հազար) ՀՀ դրամ (ըստ «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից 17 հուլիսի 2017 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ԱՄ011/17 հաշվետվության:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2008 թվականի արտադրության VAZ 21214-130-20 մակնիշի 058 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել դասական բաց աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 715000 ( յոթ հարյուր տասնհինգ հազար ) ՀՀ դրամ (ըստ «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից 17 հուլիսի 2017 թվականին տրված ավտոմեքենայի շուկայական գնահատման թիվ ԱՍՕ11/17 հաշվետվության:
3.Սահմանել, որ՝
1)առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ,ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
2) գնորդի կողմից փոխհատուցման է ենթակա գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար 30000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
4.Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը: