Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ռոմիկ Հովհաննեսի Ամիրխանյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 8-ի թիվ 48-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող՝ Ռոմիկ Հովհաննեսի Ամիրխանյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, կնքված` 27.12.2024 թվականին, գրանցամատյանում գրանցված 2609-ով) 09-037-0031-0011 կադաստրային ծածկագրով 0.166 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1107972) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 5-րդ փողոց, 15» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09072FX5JV3Z/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: