Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-1, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող ք. Ագարակ Գործարանային փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 111.18 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության շինությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.11.2017թ. N17112017-09-0038 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0,06544 հա մակերեսով հողամասը (ծածկագիր` 09-002-0066- 0003) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Զարմանդուխտ Ռազմիկի Ստեփանյանին՝ հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2. Առաջարկություն ներկայացնել Զարմանդուխտ Ռազմիկի Ստեփանյանին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման 35-րդ կետի բ) և ե) ենթակետով վճարները.
ա) Հասարակական շինության համար՝ 90 000 դրամ x 0,069 x 111.18քմ = 690 428 (վեց հարյուր իննսուն հազար չորս հարյուր քսանութ) ՀՀ դրամ,
բ) Ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկի համար՝ 342 դրամ x 222,36 քմ = 76 047 (յոթանասունվեց հազար քառասունյոթ) ՀՀ դրամ:
գ)Ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 1026 դրամ x 432.04 քմ = 443 273 (չորս հարյուր քառասուներեք հազար երկու հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ:
դ) Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) դրամ պետական տուրքի և 5000 (հինգ հազար) դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: