Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ, 26-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի ««Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղ ստեղծելու մասին» N19-Ա և «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի մասնաճյուղ ստեղծելու մասին» N20-Ա որոշումները:
2.Հաստատել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղի կանոնադրությունը` համաձայն հավելված 1-ի
3.Հաստատել«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի մասնաճյուղի կանոնադրությունը` համաձայն հավելված 2-ի: