Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման  մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ կետով, «Իրավական  ակտերի  մասին» Հայաստանի  Հանրապետության   օրենքի   72-րդ  հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով,  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
 
որոշում  է`
1.Հաստատել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն  հավելվածի  /կցվում  է/:   
2.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016  թվականի հոկտեմբերի  18-ի  ««ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ  առևտրային կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը  նոր խմբագրությամբ, աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին»  N16-Ա  որոշման 3-րդ կետը:
3.Սույն  որոշումն  ուժի մեջ է մտնում  2017  թվականի հունվարի 1-ից: