Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ և 481-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշմամբ սահմանված կարգի 46.2 կետի թ) ենթակետի, 2003թ. դեկտեմբերի 24-ի N1746-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2017 թվականի մարտի 17-ին տրված օգտակար հանածոյի արդյունահանման ՇԱԹՎ-29/290 թույլտվության փոփոխությունը, <<Մեղրու ՃՇՇՁ>> ՍՊԸ-ի գրավոր հայտը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի 6-րդ փողոցի թիվ 4/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N07032019-09-0014 վկայական) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիայի «ընդերքօգտագործման հողեր» գործառնական նշանակության 1.40061 հա հողամասը կառուցապատման իրավունքով, 5 տարի ժամկետով, տարեկան մեկ հարյուր յոթանասուներեք հազար ինը հարյուր հիսունվեց (173 956) ՀՀ դրամ վճարով տրամադրել <<Մեղրու ՃՇՇՁ>> ՍՊԸ-ին՝ ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: