Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 19-ի N59-Ա որոշումը և Ալբերտ Վարդանի Մկրտումյանի՝ գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք, քաղաք Մեղրի, Զ. Անդրանիկի փողոց, 36ա/14 հասցեում գտնվող 40 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի կառույցը (օժանդակ շինություն և ծածկ) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության 0.002 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0068-0026, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 28042025-09-0004 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել՝ 113 760 ՀՀ դրամով (900305081482 հաշվեհամարին շինության համար՝ 20 000 դրամ x 0.1422 x 40 քմ = 113 760 /մեկ հարյուր տասներեք հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ), 37 560 ՀՀ դրամով (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայված հողատարածքի համար՝ 1877.7 դրամ x 20 քմ = 37 560 /երեսունյոթ հազար հինգ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ) կառույցն իրականացրած ֆիզիկական անձ Ալբերտ Վարդանի Մկրտումյանին:
2.Ընդունել ի գիտություն, որ
1)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 18 000 ՀՀ դրամ.
2)Անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեում։
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: