Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Հարություն Պետրոսի Բաբայանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաք Գործարարների փողոց թիվ 38 հասցեում գտնվող 224,2 քմ արտաքին մակերեսով շինությունը /խանութը/ և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,01129 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0751-0051, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 19072022-09-0015 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Հարություն Պետրոսի Բաբայանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի սահմանված գներով.
1) Խանութի համար՝ 90 000 դրամ x 0,1209 x 224,2 քմ = 2 439 520 /երկու միլիոն չորս հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր քսան/ ՀՀ դրամ
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար՝ 1221 դրամ x 112,9 քմ =137851 /մեկ հարյուր երեսունյոթ հազար ութ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ:
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1՝ կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: