Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատված կարգի, Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N118-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության (այլ հողատեքեր, վարելահող, բազմամյա տնկարկներ) 09-088-0110-0028, 09-088-0332-0002, 09-088-0329-0002, 09-088-0331-0001, 09-005-0108-0009, 09-088-0111-0064, 09-088-0111-0011, 09-088-0111-0019 կադաստրային ծածկագրերով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N08022018-09-0026) 4,172 հա ընդհանուր մակերեսով հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 625 800 (վեց հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: