Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 64-րդ, 65-րդ կետերով և հիմք ընդունելով Հրանտ Ներսեսի Արզումանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 09-ի թիվ 2741-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Վերահասցեավորել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաք, Քարակերտի փողոց, 50 հասցեում գտնվող՝ Հրանտ Ներսեսի Արզումանյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N1348616) 09-005-0002-0006 կադաստրային ծածկագրով 0.14 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման հողեր գործառնական նշանակության հողամասը ու նրա վրա ամրակայված շինությունները և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Մ. Օհանջանյան փողոց, 76/1 բնակելի տուն» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09011WMWN2DQ):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: