Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10 , դեմ-0 , ձեռնպահ-0 , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Քարակերտ փողոցի թիվ 27 հասցեում (կադաստրային ծածկագիր` 09-005-0003-0009) գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 0,12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, ճանաչել համայնքային սեփականություն (հողամասի հետ կապված անճշտության ուղղման նպատակով) և նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի վարչական շենքի սպասարկման և շահագործման համար:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 20 հասցեում (կադաստրային ծածկագիր` 09-074-0035-0013) գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,078հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասեր» գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի վարչական շենքի սպասարկման և շահագործման համար:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 0,1721 հա (կադաստրային ծածկագիր` 09-039-0004-0003) և 0,0537 հա (կադաստրային ծածկագիր` 09-039-0004-0011) բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասերը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ ճանաչել համայնքային սեփականություն (հողամասերի հետ կապված անճշտության ուղղման նպատակով) և նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի վարչական շենքի սպասարկման և շահագործման համար:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0121 հա (կադաստրային ծածկագիր` 09-005-0003-0013) բնակավայրերի այլ հողեր նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի վարչական շենքի սպասարկման և շահագործման համար:
5.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: