Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2020 թվականի N 27

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԵՎ <<ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ << ԱՐԵՎԻՔ>> ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ>> ՀՈԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 42-րդկետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020թ. մարտի 16-ի 298-Ն որոշման 1-ին կետը, ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի 99-Ն որոշման 4-րդ հավելվածի 10-րդ կետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ նոր կորոնավիրուսային ( COVID-19 ) համաճարակով պայմանավորված Մեղրիի համայնքապետարանի կողմից որպես աջակցություն՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների և արվեստի դպրոցի ծառայություններից օգտվողներին, Մեղրի համայնքի ավագանին

որոշում է՝

1.Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող համայնքային ենթակայության մանկապարտեզների և  <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողներին ազատել ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարից՝ սկսած մարտ ամսից մինչև 2019-2020թթ. ուսումնական տարվա ավարտը:

2.Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում չունեցող համայնքային ենթակայության մանկապարտեզների և <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողներին ազատել ծառայությունների դիմաց  փոխհատուցման վճարից՝ սկսած մարտ ամսից մինչև 2019-2020թթ. ուսումնական տարվա ավարտը:

3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -6

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner