Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-1, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն համարվող ք. Ագարակ Գործարանային փողոց թիվ 4/1 հասցեում գտնվող ինքնակամ կառուցված 79.2 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության շինությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 07.11.2017թ. N17112017-09-0038 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0,06544 հա մակերեսով հողամասը (ծածկագիր` 09-002-0066- 0003) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Զարմանդուխտ Ռազմիկի Ստեփանյանին՝ հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, ինքնակամ շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարմանկամանվտանգության գոտիներում, Հայաստանի Հանրապետությանհողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
2.Առաջարկություն ներկայացնել Զարմանդուխտ Ռազմիկի Ստեփանյանին վճարելու Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշման 35-րդ կետի բ) և ե) ենթակետով վճարները.
ա)Հասարակական շինության համար՝ 90 000 դրամ x 0,069 x 79.2քմ = 491832 (չորս հարյուր իննսունմեկ հազար ութ հարյուր երեսուներկու) ՀՀ դրամ,
բ) Ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնակիի համար՝ 342 դրամ x 158,4 քմ = 54 173 (հիսունչորս հազար հարյուր յոթանասուներեք) ՀՀ դրամ:
գ)Ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 1026 դրամ x 496 քմ = 508 896 (հինգ հարյուր ութ հազար ութ հարյուր իննսունվեց) ՀՀ դրամ:
գ)Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) դրամ պետական գրանցման, 500 (հինգ հարյուր) դրամ պետական տուրքի և 5000 դրամ անշարժ գույքը հասցեավորելու համար: