Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի N186-Ն հրամանի հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-002-0057 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,16724 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «արդյունաբերական օբյեկտների հողեր» գործառնական նշանակության հողամասը, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-005-0732 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,11022 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «բազմամյա տնկարկներ» հողատեսքի, որի նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: