Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով, հիմք ընդունելով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից Մեղրի համայնքին տրված «Դրամաշնորհի պարգևատրման վկայագիրը» և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Տալ համաձայնություն Մեղրի համայնքը սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ՝ Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ֆինանսական միջոցների տնօրինման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: