Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերին տրամադրել՝
1)09-051-0424-0029 կադաստրային ծածկագրից 0.21700 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողեր գործառնական նշանակության հողամասին` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կարճևան, 7» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09092KGPHVB9/.
2)09-051-0424-0029 կադաստրային ծածկագրից 0.69405 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողեր գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կարճևան, 8» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090929YTUQ5B/.
3)09-051-0409-0004 կադաստրային ծածկագրից 32.37310 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների գյուղատնտեսական նպատակային նշանակության, որից 23.08257 հա` ընդերքի օգտագործման համար տրամադրված հողեր և 9.29053 հա` այլ հողեր գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Կարճևան, 9» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09092KVEDXJR/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: