Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 19-ի N15 արտահերթ նիստի օրակարգը`
1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
2.Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը (3 միավոր) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով «Մեղրի 1» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հոկտեմբերի 16-ի N93-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: