Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 99-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 նոյեմբերի 2017 թվականի N 99-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության   հետևյալ արդյունքները`  կողմ-7, դեմ-0,  ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում է՝

1.Տալ համաձայնություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին Մեղրի համայնքի կողմից  մասնակցության հայտ ներկայացնելու առաջարկությանը:

2.Ստեղծել նախաձեռնող խումբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրին մասնակցության հայտ ներկայացնելու  նպատակով:

3.Հաստատել սույն որոշման 1-ին կետում  նշված ծրագրին մասնակցության հայտ ներկայացնող  նախաձեռնող  խմբի  անհատական  կազմը`  համաձայն  հավելվածի:

4. Հանձնարարել ՆԽ-ին`

1)Կազմել ծրագրային հայտ՝ ՀՏԶՀ-ի կողմից առաջարկված չափանիշներին համապատասխան,

2)Ծրագրի նախապատրաստման և մշակման ընթացքում մասնակից բնակավայրերի բնակչությանը տրամադրել մանրամասն տեղեկատվություն ընթացող աշխատանքների վերաբերյալ,

3)Ձեռնարկել միջոցներ՝ ծրագրի քննարկմանը և մշակմանը համայնքի բնակչության ներգրավվածությունն ապահովելու ուղղությամբ,

4)Բաղադրիչ ենթածրագրերն ուղղել Մեղրի համայնքի բնակավայրերի ընդհանուր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

5.Լիազորել նախաձեռնող խմբի անդամներին` Մեղրի համայնքի կողմից սոցիալական ներդրումների և տարածքային զարգացման ծրագրի հայտը և առաջարկը ՀՏԶՀ-ին ներկայացնելու համար:


Կողմ -7

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(15.42 Կբ)
(15.95 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner