Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-596-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալի գրությունը( մուտք՝ 2019 թվականի փետրվարի 18-ի թիվ Պ-500), համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Նռնաձոր գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 3/3 հասցեում գտնվող գույքը՝ 329,6 քմ հողամասի վրա ամրակայված 71,23քմ բնակելի տունը և 5,92 քմ ծածկը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N17052019-09-0028) նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը՝ որպես նրա սեփականություն:
2.Ավագանու որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր՝ պայմանագրում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու է նվիրառուի միջոցների հաշվին:
3.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: