Ղեկավարվելով Հայաստանի  Հանրապետության  Սահմանադրության 106-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության   օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածով,  «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ և 13-րդ, 14-րդ հոդվածներով, «Աղբահանության  և  սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  14-րդ  հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի  քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում  է`
 
 
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի  Մեղրի համայնքում տեղական տուրքեր և վճարներ հաստատելու նպատակով սահմանել հետևյալ գոտիավորումները.
1-ին գոտին ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքը,
 2-րդ գոտին ընդգրկում է Կարճևան, Լեհվազ   գյուղերը,
 3-րդ գոտին ընդգրկում է  Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր  գյուղերը,
 4-րդ գոտին ընդգրկում է Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերը:
2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի: 
3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի: 
4.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի: 
5. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2018 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի: 
6. Սույն  որոշումն  ուժի  մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող  տասներորդ օրը: