Այսօր: Երեքշաբթի, 7 Հունվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 802-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հոկտեմբերի 2024 թվականի N 802-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 16–րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 30-ի N78-Ա որոշումը և 2024 թվականի հոկտեմբերի 07-ին կազմակերպված աճուրդի թիվ 2 արձանագրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,20253 հա գյուղատնտեսական նշանակության՝ հնդավոր  հողատեսքը (1 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-005-0507-0025) հողամասը 410 000 /չորս հարյուր տասը հազար/ ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող մասնակից Տատյանա Լոմակոյին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։

2.Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին: 

3.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ Արտավազդ Արզումանյանին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` ՀՀ կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner