Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 դեկտեմբերի 2016 թվականի N 56-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Աղբահանության  և  սանիտարական  մաքրման  մասին»  Հայաստանի  Հանրապետության   օրենքի  14-րդ, 19-րդ  հոդվածներով, «Իրավական  ակտերի  մասին» Հայաստանի  Հանրապետության   օրենքի   72-րդ  հոդվածի  1-ին  մասի  1-ին  կետի  բ)  ենթակետով,  հիմք ընդունելով  համայնքի  ղեկավարի առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`    կողմ-10,  դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի ավագանին

որոշում  է`

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի  մարզի  Մեղրի  համայնքում  աղբահանության  վճար վճարողների   հաշվառումը,  աղբահանության  վճարը  հաշվարկելը   և  այդ  վճարի  գանձումը համայնքի բյուջե վերապահել «Մեղրիի կոմունալ  տնտեսություն, բարեկարգում»   համայնքային ոչ  առևտրային կազմակերպությանը:

2.Ոչ կենցաղային աղբի աղբահանության վճարի գանձումը յուրաքանչյուր  կազմակերպության  մասով  հաշվարկելու  և  գանձելու համար  հաշվի առնել համայնքի  տարածքում  գտնվող  անշարժ  գույքի     նպատակային       նշանակությունը  և  ըստ  նպատակային    նշանակության  մակերեսից  միջինացված  արտադրվող  աղբի  ծավալը`

1)մթերային խանութների ( այդ թվում շուկաների), հանրային սննդի և այլ  ծառայությունների   մասով   միջինացված   յուրաքանչյուր  մեկ   քառ. մետրից   ամսեկան   արտադրվում  է  0,04խմ   աղբ,

 2)հյուրանոցների, այլ  հասարակական   օբյեկտների,   արտադրական,  արդյունաբերական, գրասենյակային տարածքների և ոչ  մթերային խանութների մասով միջինացված  յուրաքանչյուր  մեկ  քառ. մետրից  ամսական  արտադրվում է 0,02  խմ աղբ,

3)կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական   օբյեկտների մասով՝  միջինացված  յուրաքանչյուր  մեկ  քառ. մետրից  ամսական   արտադրվում  է  0,01 խմ   աղբ:

 3.Յուրաքանչյուր  ամիս    համայնքի  ղեկավարին  ներկայացնել  տեղեկատվություն  հաշվետու  ժամանակաշրջանում  իրենց  կողմից  աղբահանության  վճար վճարողների   հաշվառման,  աղբահանության  վճարի հաշվարկման, ինչպես  նաև այդ  վճարի  գանձման գործառույթների  իրականացման  արդյունքների  վերաբերյալ:

4.Ուժը  կորցրած ճանաչել  Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի  Ագարակի  քաղաքային  համայնքի ավագանու  2011 թվականի  դեկտեմբերի  13-ի   «Հայաստանի   Հանրապետության  Սյունիքի   մարզի   Ագարակի  քաղաքային   համայնքում  աղբահանության  վճար  վճարողների   հաշվառումը   աղբահանության   վճարը  հաշվարկելը  և   գանձումը    «Ագարակի  քաղաքային   համայնքի  «Գիհոն»  կոմունալ   բարեկարգման   տնտեսություն»   փակ  բաժնետիրական   ընկերությանը   վերապահելու   մասին »  N 92-Ա  որոշումը:

3.Սույն  որոշումն   ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական   հրապարակման  օրվան  հաջորդող  տասներորդ  օրը:


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner