Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 42-րդկետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի 99-Ն որոշման 4-րդ հավելվածի 10-րդ կետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ նոր կորոնավիրուսային ( COVID-19 ) համաճարակով պայմանավորված Մեղրիի համայնքապետարանի կողմից որպես աջակցություն՝ համայնքային ենթակայության մանկապարտեզների և արվեստի դպրոցի ծառայություններից օգտվողներին, Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում ունեցող համայնքային ենթակայության մանկապարտեզների և <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողներին ազատել 2020-2021թթ. ուսումնական տարվա սեպտեմբեր ամսվա ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարից:
2.Համայնքում անձնագրային հաշվառման կանոններով՝ ըստ հասցեի հաշվառում չունեցող համայնքային ենթակայության մանկապարտեզների և <<Մեղրի համայնքի <<Արևիք>> արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվողներին ազատել 2020-2021թթ. ուսումնական տարվա սեպտեմբեր ամսվա ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարից:
3.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: