Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ամալյա Հովհաննեսի Առուստամյանի` համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի սեպտեմբերի 05-ի թիվ 4033-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի տարածքում գտնվող` Ամալյա Հովհաննեսի Առուստամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասերին տրամադրել՝
1)09-009-0038-0003 կադաստրային ծածկագրով 0.126 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, տնամերձ գործառնական նշանակության հողամասին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 902100)՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Ալվանք, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 2/2» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090323NSDZQH/.
2)09-009-0033-0005 կադաստրային ծածկագրով 0.156 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի տան կառուցման գործառնական նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1106215)՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Ալվանք, 1-ին փողոց, 2-րդ փակուղի 4» հասցե/կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090327TKDG95/։
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: