Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետով, 13-րդ հոդվածի 10-րդ մասով, և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին 
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ Մեղրի համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող Տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին և ներկայացվող հայտ-առաջարկներին՝ 
1) «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տանիքին արևային ֆոտովոլտային կայանի տեղադրում և նշված շինության էներգաարդյունավետ վերազինում, 
2) Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր գյուղում շարժական գրադարանի հիմնում,
 3) Մեղրի համայնքի բանուկ տարածքներում հասարակական սանիտարական հարմարությունների տեղադրում: 
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Մեղրի համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրում։ 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: