Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 փետրվարի 2018 թվականի N 14-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐՃԵՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                որոշում է՝

1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, ջրային նշանակության 0,1722 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-051-0436-0005) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության՝ հասարակական շինություն կառուցելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին` համապատասխան եզրակացություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված կարգով կազմել հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին:


Կողմ -8

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝Չի գործում
Կարգավիճակի հիմք՝որոշում N35-Ա (27.04.2018)
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner