|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2021 թվականի N 35 |
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում նախատեսվող փոփոխություններին, ըստ որի առաջարկվում է Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող. համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,002 հա հեկտար այլ հողատեսք /կադաստրային ծածակագիր՝ 09-005-0734-0023-ից/ փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու համար:
2.Համայնքի ղեկավարին` կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործ: |
Կողմ -6 ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(19.18 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|