Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Նարեկ Ղազարյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ 1676-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրում գտնվող, Նարեկ Սամվելի Ղազարյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության 0,17158 հա, 0,0052 հա, 0,34438 հա (կադաստրային ծածկագրեր՝ 09-037-0101-0051, 09-037-0101-0080, 09-037-0101-0079) ցածրարժեք վարելահող և այլ հողատեսքերը փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի` բազմամյա տնկարկների (կորիզավոր):
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: