Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, 20-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N1746-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի Պղնձաքարի թիվ 1,4, հասցեում գտնվող 99,4275 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N090122017-09-0013), Պղնձաքարի թիվ 2 հասցեում գտնվող 34,321 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N22092016-09-0038) և Պղնձաքարի թիվ 3 հասցեում գտնվող 17,5912 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N15092016-09-0029) պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր» գործառնական նշանակության ընդհանուր 151,3397 հա մակերեսով (3 միավոր) հողամասերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարները սահմանել համապատասխանաբար՝ 12 348 896 դրամ, 4 262 668 դրամ և 2 184 827 դրամ, ընդամենը՝ 18 796 391 (տասնութ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ (1հեկտարի համար՝124200ՀՀդրամ):
2.Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի Պղնձաքարի թիվ 1,4 ; Պղնձաքարի թիվ 2 և Պղնձաքարի թիվ 3 հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տարեկան վարձավճարներ սահմանելու մասին» N8-Ա որոշումը:
3. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: