Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 որոշման դրույթներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից` 6,21384 հեկտար մակերեսով (09-051-0409-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված) հողամասը Իրան-Հայաստան գազատար խողովակաշարի պահպանման ու սպասարկման նպատակով, սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով), 25 տարի ժամկետով տրամադրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին` սահմանելով 63 000 (վաթսուներեք հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարի չափ:
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: