Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3)-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատված կարգի, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական վարելահող նշանակության 09-005-0068-0015 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N18052017-09-0001) 0,0062 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 6 200 (վեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 09-005-0068-0040 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N18052017-09-0016) 0,00765 հա հողամասը ավտոտնակ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 45 900 (քառասունհինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-005-0734-0118 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N10052017-09-0031) 0,2003 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 200 300 (երկու հարյուր հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-009-0126-0029 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N03052017-09-0025) 0,1555 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 155 500 (մեկ հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-005-0753-0009 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N16052017-09-0009) 0,253 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 253 000 (երկու հարյուր հիսուներեք հազար) ՀՀ դրամ:
6. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: