Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 94-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշումը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-7, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կուրիս բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-053-0135-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,58218 հա մակերեսով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<վարելահող>> հողատեսքը՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, 10 (տասը) տարի ժամանակահատվածով տրամադրել մրցույթային կարգով` վարձավճարի մեկնարկային գին սահմանելով տարեկան 17 500 (տասնյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-005-0751-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,05515 հա մակերեսով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ այլ հողատեսքը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, վարձակալության իրավունքով, 25 (քսանհինգ) տարի ժամանակահատվածով տրամադրել մրցույթային կարգով, վարձավճարի մեկնարկային գին սահմանելով տարեկան 5515 (հինգ հազար հինգ հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:
3.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: