Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N1746-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի Պղնձաքարի թիվ 1,4, հասցեումգտնվող 99,4275հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N090122017-09-0013), Պղնձաքարի թիվ 2 հասցեումգտնվող 34,321հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N22092016-09-0038) և Պղնձաքարի թիվ 3 հասցեումգտնվող 17,5912հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N15092016-09-0029), պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար տրամադրված հողմասեր» գործառնական նշանակության՝ ընդհանուր 151,3397հա մակերեսով (3 միավոր) հողամասերի վարձակալության տարեկան վարձավճարները սահմանել համապատասխանաբար՝ 12 348 896 դրամ, 4 262 668 դրամ և 2 184 827 դրամ, ընդամենը՝ 18 796 391 (տասնութ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ (1 հեկտարի համար՝ 124 200 ՀՀ դրամ):
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: