Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2025 թվականի N 105-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ՝ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286 և 2019 թվականի մայիսի 10-ի N572-Ն որոշումներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը 1 (մեկ) տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ին՝ հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով՝

1)09-009-0101-0143 կադաստրային ծածկագրով 1.80092 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 54030  (հիսունչորս հազար երեսուն) ՀՀ դրամ վարձավճար

2)09-009-0101-0142 կադաստրային ծածկագրով 0,39228 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը ամսական 11800 (տասնմեկ հազար ութ հարյուր) ՀՀ դրամ վարձավճար։

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -7

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԱՂԱՄԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՄԻՆԱՍՅԱՆ ՇԱՀԵՆ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՄԱՐՅԱՄ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -3

ԶԱՔԱՐՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐՏՈՒՐ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(17.84 Կբ) Հիմնավորում
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner