Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի 2022 թվականի հոկտեմբերի 18-ի N 3 հերթական նիստի օրակարգը`
1)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,20264 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,09109 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,05642 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Կարճևան բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 24-ի N 6-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
6)«Մեղրիի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնում» ենթածրագրին հավանություն տալու մասին
7)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2022 թվականի բյուջեի ինը ամսվա եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին
8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին
9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: