Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 5-ի N11 նիստի օրակարգը`
1.«Ագարակի քաղաքային համայնքի «Գիհոն» կոմունալ բարեկարգման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կազմած լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին:
2.«Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման հանձնաժողովի կազմած լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում փողոց վերանվանելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող <<ՄՏԳԱԶ>> ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: