Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 11-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2016 թվականի N 11-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ, ԱԳԱՐԱԿԻ, ԱԼՎԱՆՔԻ, ԼԵՀՎԱԶԻ, ԼԻՃՔԻ, ԿԱՐՃԵՎԱՆԻ, ԿՈՒՐԻՍԻ, ԳՈՒԴԵՄՆԻՍԻ, ՆՌՆԱՁՈՐԻ, ՎԱՀՐԱՎԱՐԻ, ՎԱՐԴԱՆԻՁՈՐԻ, ՏԱՇՏՈՒՆԻ, ՇՎԱՆԻՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին

որոշում  է՝

 1.Դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ալվանքի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լեհվազի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևանի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիսի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գուդեմնիսի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նռնաձորի համայնքապետարանի աշխատակազմ» «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վահրավարի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վարդանիձորի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի համայնքապետարանի աշխատակազմ» և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շվանիձորի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունները։

 2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ս/թ նոյեմբերի 1-ից:


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner